-
03.03.2022|
11:21
Ընդհանրապես, աղանդը հոգևոր հյուծախտ է և աղվեսադրոշմ այն ընդունողի ճակատին, լինի անհատ քաղաքացի, թե հոգևորական, ազգ, թե Եկեղեցի:
-
02.03.2022|
11:58
Մարդը իր սերունդների մեջ փնտրում է իր դրախտը: Աշխարհ է գալիս մեկը, ով կարծես թե չկար ու եղավ, և բերում է իր հետ մի բան, որ մի ժամանակ կար, բայց կորսվեց:
-
01.03.2022|
12:42
Հորդորում է Տերը իրենց կյանքը համատարած հոգսի վերածող մարդկանց՝ հետամտեք Աստծո արդարությունը, որպեսզի ձեր առջև բացվի Աստծո ողորմության դուռը, որովհետև այդ դռան միակ բանալին Աստծո արդարության հանդեպ նախանձախնդրությունն է:
-
27.02.2022|
11:12
Հոգևոր խելք է անհրաժեշտ սեփական անձը քննելու համար, քանզի, ինչպես տեսնում ենք առօրյայում, խելագարի վարք են դրսևորում միայն ուրիշների գործերը քննողները, որոնք միաժամանակ լվանում են ոմանց ոսկորները, ոմանց` ուղեղները:
-
25.02.2022|
10:56
Մեծ տոնը, որի մասին հիշատակում է ավետարանիչը, Տաղավարահարաց տոնն էր: Այն նվիրված էր Եգիպտոսից` ստրկության տնից, հրեաների դուրս գալուն և Ավետյաց Երկիր ուղևորվելուն:
-
24.02.2022|
10:45
Մեղքի համը ճաշակած և աստվածային շնորհներից զրկված մարդը հայտնվեց մեղքի ստվերի` մահվան ճիրաններում: Այդ իսկ օրվանից սկսեց թաքնվել Աստծո ամենատես աչքից, որպեսզի Նա չտեսնի իր մերկությունը:
-
23.02.2022|
11:15
Մարդիկ ներդնում են իրենց ջանքերն ու կարողությունները, որպեսզի այս աշխարհում հասնեն ինչ-որ բանի, Աստծո տված շնորհը տալիս են աշխարհին, կարծում են, թե փառք են ձեռք բերում, սակայն իրենց չնչին գոյության ողջ ընթացքում աշխարհն են փառաբանում ու սին աշխարհի հետ դեպի կորուստ են գլորվում:
-
22.02.2022|
11:13
«Դա այն անեծքն է, որ տարածվում է ամբողջ երկրի երեսին» (Զաքարիա 5;3):
Սուտը սուտ է ծնում, նենգությունը` նենգություն, այլ կերպ ասած` մեղքը հետևանք է ծնում, և ամեն մի չարիքի արմատը մեղքն է:
-
21.02.2022|
18:34
Ճշմարտության` այսօր էլ լսելի պարզորոշ ու բարձրագոչ ձայնը ոմանց ունկերում լսվում է որպես անըմբռնելի, խլացուցիչ աղաղակ, ոմանց հասնում է անճանաչելիորեն խեղաթյուրված:
Ճշմարտությունը չունի մեղքի մասնաբաժին այս ամենում:
-
17.02.2022|
09:42
Այս խոսքերը մարդկանց աչքից հեռացնում են Աստծուն և թողնում աննվաճելի բարձունքի վրա. ա՛յն մարդկանց աչքից, ովքեր մտադիր էլ չեն որևէ քայլով նվազեցնել այդ հեռավորությունը: